Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամկետը կերկարաձգվի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ Հայաստանի և Արցախի իշխանություններն արդեն իսկ քաղաքական որոշում են կայացրել, ըստ որի՝ ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը կպաշտոնավարի մինչև 2020 թվականը:
«Հիշեցնենք, որ Սահակյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է եկող տարի ամռանը, որից հետո եթե Արցախում նախագահական ընտրություններ տեղի ունենան, ապա գործող նախագահը դրանց չի կարող մասնակցել: Սակայն Հայաստանի և ԼՂՀ իշխանությունները որոշել են, որ հայկական երկրորդ պետության Սահմանադրությունը ևս պետք է առաջիկայում փոխվի: Դրանով նախատեսվելու է, որ Արցախը նույնպես նախագահական կառավարումից անցում կկատարի խորհրդարանականի:
Կառավարման կարգը պետք է գործի 2020 թվականից՝ Արցախի հաջորդ գումարման խորհրդարանի ձևավորվելուց հետո: Այսինքն՝ ԼՂՀ նոր Սահմանադրությամբ հատուկ կսահմանվի, որ գործող նախագահը կշարունակի պաշտոնավարել մինչև նոր խորհրդարանի կազմավորվելը, այն է 2020 թվականի ամառը: Այսպես կլուծվի նաև Արցախի կայունության հարցը»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա