Արցախում ապրելը պատասխանատվություն է. «Առավոտ»
Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը համարում է, որ Արցախի նկատմամբ պետք է հատուկ հոգատարություն ունենալ. նրա հեղինակությունը, վարկը չափազանց կարևոր են ոչ միայն Արցախի համար, այլ նաև Հայաստանի Հանրապետության և համայն հայության համար. «Այսինքն՝ այնտեղի քաղաքական գործիչները, քաղաքացիները, զինվորականները չափազանց մեծ պատասխաատվություն են կրում, այնտեղ ապրելը պատասխանատվություն է»։
«Առավոտ»-ի հետ զրույցում ադրադառնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանի ծեծի ենթարկելուն՝ Արշակյանն ասել է. «Ոչ ոք իրավունք չունի ինքնադատաստան կազմակերպել, ոչ ոք իրավունք չունի որոշել և որևէ մեկին պատժել, առավել ևս՝ չի կարելի հարձակվել իշխանության վրա, իսկ Ազգային ժողովի պատգամավորը իշխանություն է։
Ես համարում եմ, որ հարձակում է եղել Արցախի իշխանության վրա, Հայաստանի իշխանության վրա՝ միջադեպի համար եմ ասում։ Դա միանշանակ դատապարտելի է և պատվի խնդիր է, որ Արցախի իշխանությունը, Հայաստանի իշխանությունը շտապ, շուտ հայտնաբերեն և պատժեն հանցագործներին, որոնք ինքնադատաստան են տեսել Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան