Բունդեսթագի բանաձևը կրկնակի հարված էր Ադրբեջանին. Հայկ Դեմոյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի կարծիքով՝ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն սոսկալի ապտակ էր Էրդողանին, այլև կրկնակի հարված էր Ադրբեջանին:
«Ադրբեջանի պարագայում շատ կարևոր է հոգեբանական գործոնը. մի երկիր փորձում է Հայաստանին մեղադրել օկուպացիայի, տարբեր շինծու ցեղասպանություններ իրագործելու մեջ, և հանկարծ ստացվում է, որ աշխարհի խոշորագույն երկրներից մեկը պաշտոնապես ոչ միայն ճանաչում, այլև իր մեղսակցությունն է ընդունում 100 տարի առաջ հայերի դեմ իրականացված ցեղասպանության մեջ: Հատկապես ապրիլյան իրադարձություններից հետո, երբ Ադրբեջանը փորձեց առավելություն ստանալ ռազմի դաշտում և տապալվեց, սա, կարծում եմ, որ կրկնակի հարված էր Ադրբեջանին»,-«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման տաղավարում նշեց Դեմոյանը:
Անդրադառնալով Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի՝ Էրդողանին ուղղված նամակին՝ Դեմոյանը, չարդարացնելով այդ քայլը, կարծիք է հայտնել, որ Աթեշյանն այդ հայտարարությամբ փորձել է ինչ-որ տեղ հավատարմություն հայտնել թուրքական իշխանություններին՝ հաշվի առնելով, որ Պոլսի հայ համայնքն ապրում է անվտանգության երաշխիքների լիակատար բացակայության պայմաններում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան