Մարտին Շուլցը Բունդեսթագի մասին Էրդողանի արտահայտությունները տաբուի խախտում է անվանել
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը դատապպարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները` ուղղված Հայոց ցեղասպանությունը ճանաչած Բունդեսթագի պատգամավորներին:
«ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ` Մարտին Շուլցի քննադատությունը ձևակերպվել է Էրդողանին ուղղված նամակում, որի որոշ հատվածներ տարածվել են գերմանական ԶԼՄ-ներում:
«Նման արարքը տաբուների ակնհայտ խախտում է, ես խստագույնս դատապարտում եմ դա», - ասել է Շուլցը: Եվրախորհրդարանի նախագահը նաև պահանջել է, որ Թուրքիան գերմանացի պատգամավորների գործունեությունն այլևս չհամեմատի ահաբեկչական կազմակերպությունների գործունեության հետ:
Նշենք, որ Թուրքիայի նախագահը Հայոց ցեղասպանություն ճանաչման վերաբերյալ բանաձևին կողմ քվեարկած Բունդեսթագի պատգամավորներին համեմատել էր ահաբեկիչների հետ և ասել էր, որ նրանք աջակցում են քուրդ ահաբեկիչներին` նրանց անվանելով «ՔԲԿ գործակալներ»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին