Մեր վերջնական նպատակն այն է, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը. փոխարտգործնախարար
Ներկա փուլում հարցադրումն այն է, որ տեղի ունենա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթաց: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ միջազգային ճանաչման գործընթացում:
«Մեր վերջնական նպատակն այն է, որ ինքը՝ Թուրքիան ճանաչի», - ասաց նա:
Շավարշ Քոչարյանը կարևորեց այն հանգամանքը, ըստ որի՝ Գերմանիան հիմք ընդունեց այն, որ ինքը, ըստ էության, հանդիսացել է այդ հանցագործության մեղսակից:
«Իսկ եթե մեղսակիցը ընդունում է իր մեղքը, իսկ բուն հանցագործություն կատարողը ժխտում, դա արդեն առնվազն տաօրինակ է», - նշեց փոխարտգործնախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան