ՌԴ ԱԳՆ. Ղարաբաղյան հակամարտության թեմայով Սանկտ Պետերբուրգում գագաթաժողով է նախատեսվում
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով Սանկտ Պետերբուրգում եռակողմ գագաթաժողով է նախատեսվում անցկացնել:
Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներն են քննարկել ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը, Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Մորիս Ռիպերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պյեր Անդրյոյին: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ ՌԴ ԱԳՆ պաշտոնական էջից:
Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում առակա իրավիճակը, Ուկրաինայի ճգնաժամը:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին