Ֆրանսիայում մատուցողուհուն հարվածել են Ռամադանի առաջին օրն ալկոհոլ վաճառելու համար
Թունիսյան ծագմամբ մատուցողուհուն ֆրանսիական Նիցցա քաղաքում հարվածել են Ռամադանի առաջին օրը ալկոհոլային խմիչք վաճառելու համար: Այս մասին գրում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Նշվում է, որ կինը բարում միայնակ է եղել, երբ ներս է մտել երկու տղամարդ: Նրանք մատանցույց են արել խմիչքի շշերն ու արաբերեն ամոթանքներ հնչեցրել մուսուլմաների սուրբ ամսին այն վաճառելու համար: Մի քանի լկտի վիրավորանքներից հետո նրանք հեռացել են, սակայն քիչ անց վերադարձել: Կնոջն այնպես են հարվածել, որ նա ընկել է հատակին:
Տեղի ունեցածը ֆիքսել են տեսախցիկները: Նյութերը տրամադրվել են իրավապահ մարմիններին: Տղամարդկանց անձը պարզվել է: