Արցախում հատուկ ուշադրություն են դարձնում տարբեր պետությունների սուբյեկտների հետ փոխգործակցությանը. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին հանդիպել է Բրյուսելի Ֆլամանական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ՝ խորհրդարանի նախագահ Յան Պյումանսի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի և ֆլամանական խորհրդարանի միջև կապերի զարգացմանը վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում հատուկ ուշադրություն են դարձնում տարբեր պետությունների սուբյեկտների հետ փոխգործակցությանը՝ այն համարելով երկկողմ հարաբերությունների զարգացման կարևոր և արդյունավետ ուղղություն: