Այվազովսկին դարձել է Լոնդոնում «ռուսական» վաճառքի «հաղթողը»
Հայտնի նկարիչ Հովհաննես Այվազովսկու «Փրկվածը» կտավը MacDougall's աճուրդային տանը վաճառվել է 499 հազար ֆունտ ստերլինգով: Կտավիը նախապես գնահատվել էր 450-600 հազար ֆունտ ստերլինգ: Այս մասին գրում է Ռիա նովոստի:
Լոնդոնում Christie's, MacDougall's աճուրդային տների կազմակերված վաճառքի շրջանակներում Այվազովկսու կտավները եղել են թոփ-լոտերի շարքում, Sotheby's –ի աճուրդում նույնպես վաճառվել է բավականին բարձր գնով:
Հիշեցնենք, որ Հովհաննես Այվազովսկու «Օսմանյան սրճարանը լուսնի լույսի ներքո» կտավը Christie's աճուրդում վաճառվել է 194,5 հազար ֆունտ ստերլինգով, «Նավաբեկություն» կտավը՝ 158,5 հազար ֆունտ ստերլինգով, «Սալադինի միջնաբերդի տեսարանը Նեղոսի ափերից»՝ 11,5 հազար ֆունտ ստերլինգով:
«Ռուսական արվեստի հայտնի հեղինակների, ինչպիսին է Հովհաննես Այվազովսկին, կտավների նկատմամբ պահանջարկը մնում է անփոփոխ: Բարձր արվեստի աշխատանքները շարունակում են գրավել ամբողջ աշխարհի կոլեկցիոներների ուշադրությունը»,-ասել է Christie's աճուրդային տան ներկայացուցիչը:
Sotheby's-ում Այվազովսկու կտավը, որտեղ ներկայացված է եղել Կովկասի տեսարանը, վաճառվել է 197 հազար ֆունտ ստերլինգով, իսկ «Երեկոյան արտացոլում» կտավը՝ 185 հազար ֆունտ ստերլինգով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան