Ապրիլյան պատերազմը ցնցեց և հասարակությանը, և իշխանությանը. Ավետիք Իշխանյան
«Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Կլոր սեղան» հաղորդման հյուրերի թվում էր Հայաստանի Հելսինկյան իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը:
Խոսելով ապրիլյան պատերազմի հետևանքով թիկունքում առաջացած խնդիրների մասին, այսօր, որպես դրա հետևանք, կատարվող փոփոխությունների մասին՝ վերջինս նշեց. «Ես կուզենայի ասել, որ ապրիլյան պատերազմն իր ողբերգությունով հանդերձ ունեցավ նաև մի շատ կարևոր դերակատարություն՝ ցնցեց հասարակությանը»:
Ավետիք Իշխանյանը հույս հայտնեց, որ քառօրյա պատերազմից հետևություններ կանի նաև իշխանությանը:
«Հույս ունեմ, որ սա ցնցեց նաև իշխանությանը: Արդյոք չկա՞ գիտակցություն, որ ցանկացած վատթարացման դեպքում իրենք էլ իրենց իշխանությունից սրբվելու են: Եթե հասարակությունը տեր չկանգնի այս իրավիճակին, ես շատ խիստ կասկածում եմ, որ իշխանությունների այս ցնցված վիճակը երկար կտևի: Հասարակությունը ոչ թե պետք է պահանջի, այլ՝ ճնշի իշխանություններին: Ես կարծում եմ, որ այդ դեպքում մենք կունենանք դրական լուծումներ, որովհետև մենք ժամանակ չունենք:Ապրիլյան պատերազմը նախաբանն էր, եթե հասարակությունը վերադառնա մինչ ապրիլյան վիճակին, ես լավ բաներ չեն կանխատեսում»,-նշեց իրավապաշտպանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան