Արմավիրում կտեղադրվի ևս 12 հակակարկտային կայան
Արմավիրի մարզի մի քանի համայնքներում լրացուցիչ 12 հակակարկտային կայաններ տեղադրելու նպատակով կառավարությունը հատկացրեց 36 մլն դրամ: Ինչպես կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, մարզում մայիսի 23-ին տեղացած ուժեղ կարկտահարությունը և ուժեղ քամին վնաս է հասցրել մարզի Արգինա, Տանձուտ, Արևիկ, Եղեգնուտ և Արտաշար համայնքներին:
«Հետագայում կարկուտի հասցրած վնասներներից խուսափելու համար անհրաժեշտ է մարզի Արգինա, Տանձուտ, Արևիկ, Եղեգնուտ և Արտաշար համայնքների համար ձեռք բերել և տեղադրել թվով 12 հակակարկտային կայաններ: 36 մլն դրամը տրամադրվում է Արմավիրի մարզպետարանին»,- նշեց Դավիթ Լոքյանը:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ 3 մլն դրամ էլ հատկացվեց մարզի Փարաքար համայնքի դպրոցի տանիքի վերանորոգման համար, որտեղ սովորում է 160 աշակերտ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին