Բիլ Գեյթսը Աֆրիկայում թռչնաբուծություն կզարգացնի
Ամերիկացի միլիարդատեր Բիլ Գեյթսը հայտարարել է Աֆրիկայի մի շարք երկրներում թռչնաբուծության զարգացման մասշտաբային ծրագրի մեկնարկի մասին: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
Նախագծի շրջանակներում նա տարածաշրջանի երկրներին 100 հազար հավ կտրամադրի: Նպատակն է օգնել գյուղական ընտանիքների 30 տոկոսին աճեցնելու առողջ թռչուններ: Գեյթսի հաշվարկներով, 5 թռչնի սեփականատերն արդեն 3 ամիս անց կարող է դրանց թիվը հասցնել 40-ի: Ընդ որում ֆերմերի տարեկան եկամուտը կանցնի հազար դոլարից:
Հաջողության դեպքում նախագիծը կօգնի առնվազն մասամբ լուծել սովի ու չքավորության խնդիրները:
FAO-ի զեկույցի համաձայն, 2015-ի ընթացքում Աֆրիկայի Սահարայից հարավ ընկած հատվածը աշխարհի ամենաթերսնվողներից է: Քրոնիկ սովից այստեղ տառապում է բնակչության քառորդը: Աֆրիկյան 24 երկիր ներկայումս բախվում են պարենային ճգնաժամերի հետ: 1990 թվականին նման պետությունների թիվը երկու անգամ փոքր էր:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան