Եվրոպայի շախմատի վետերանների առաջնությունում
Տեղի ունեցան Եվրոպայի շախմատի վետերանների առաջնության չորրորդ տուրի հանդիպումները: 50 տարեկանից բարձր վետերանների մրցաշարի միանձնյա առաջատար Եվգենի Կալեգինը տարավ չորրորդ հաղթանակը և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Այս տուրում հաղթանակ տոնեցին նաև Զուրաբ Ստուրուան և Լեգկի Նիկոլայը, ովքեր վաստակել են 3,5-ական միավոր: Չորրորդ տուրը հաղթական էր նաև մեր երկու գրոսմայստերների` Ռաֆայել Վահանյանի և Կարեն Մովսիսյանի համար: Մեր շախմատիստները վաստակել են 3-ական միավոր և կիսում են 4-րդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
65+ վետերանների մրցաշարի երկու առաջատարների` Վիկտոր Կուպրեյչիկի և Վալենտին Բոգդանովի պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով, իսկ առաջատարներից կես միավորով հետ մնացող Եվգենի Սվեշնիկովը, Յուրի Մեշկովը և Նիկոլայ Միշուչկովը հաղթանակներ տոնեցին և հավասարվեցին առաջատարներին: 4-րդ տուրում Նոնա Գափրինդաշվիլին ոչ-ոքի խաղաց Եվգենի Վասյուկովի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան