Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը քննադատել է Էրդողանին
Գերմանիայի խորհրդարանի նախագահ Նորբերտ Լամերտը կոշտ մեկնաբանությամբ հակադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վիրավորական հայտարարությանը` ուղղված Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորների հասցեին:
«Ես չէի կարող պատկերացնել, որ 21-րդ դարում ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահը կարող է ժողովրդավարական ճանապարհով ընտրված Բունդեսթագի պատգամավորների նկատմամբ իր քննադատությունը համատեղել նրանց` ազգությամբ թուրք լինելու մեջ կասկածելու և արյունը պղծված համարելու հետ: Ես հերքում եմ այս խորհրդարանի անդամներին ահաբեկիչներին աջակցելու մեջ բոլոր մեղադրանքները` իրենց բոլոր ձևերով», - Sueddeutsche Zeitung պարբերականի փոխանցմամբ` հայտարարել է Լամերտը:
Բունդեսթագի նախագահն իր ափսոսանքն է հայտնել, որ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց դժգոհությունն ատելության կոչերով են արտահայտում:
«Մենք ընդունում ենք ցանկացած քննադատություն, սակայն նրանք, ովքեր փորձում են առանձին պատգամավորների նկատմամբ ճնշում գործադրել և սպառնալիքներ հասցնել, պետք է իմանան, որ նրանք հարձակվում են ամբողջ խորհրդարանի վրա», - ընդգծել է Լամերտը:
Նա նաև հավելել է, որ բոլոր հասանելի միջոցներով իրենք կհակազդեն նման սպառնալիքներին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին