Արման Թաթոյան. Ես որևէ կաշկանդվածություն չունեմ
Կառավարության նիստի ավարտից հետո Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին լրագրողներից մեկը հիշեցրեց, որ պաշտպանը Հայաստանում քաղբանտարկյալներ լինել-չլինելու վերաբերյալ դեռ որևէ հայտարարությամբ հանդես չի եկել:
«Ինչ վերաբերում է «քաղբանտարկյալ» հասկացությանը, ես այս պահի դրությամբ նման պնդում անելու հիմք չունեմ»,-ասաց Թաթոյանը:
Նա նշեց, որ մի քանի գործեր քննության փուլում են, իսկ քննության ավարտած գործերի մասով ուսումնասիրություններ են իրականացվում:
«Բոլոր գործերով էլ քննարկումներն ընթանում են, առանձին գործեր կան, որոնց քննության ընթացքին մենք շարունակում ենք հետևել»,-ասաց ՄԻՊ-ը:
Հայաստանի Օմբուդսմենը հայտարարեց, որևէ կաշկանդվածություն չունի իր հայտարարություններն անելու հարցում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան