Լեզվաբանի ամուսնու սպանության մեջ մեղադրվողներից մեկը հարկադիր կատարող է
ԵՊՀ դասախոս, հայոց լեզվի թեստերի հեղինակ, լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Պետրոսյանը սպանության գործով մեղադրյալ ներգրավված Խաչիկ Կոսյանը Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակից է:
Panorama.am-ին ԴԱՀԿ լրատվական ծառայությունից տեղեկացրեցին, որ նա եղել է Կենտրոն և Նոր Նորք բաժնի հարկադիր կատարողներից, կոչումով՝ արդարադատության լեյտենանտ:
«Գործով քննություն իրականացնող քննիչը միջնորդել է կասեցնել Խաչիկ Կոսյանի լիազորությունները, և ԴԱՀԿ ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի որոշմամբ, նրա լիազորությունները կասեցվել են», -փոխանցեց ԴԱՀԿ լրատվական ծառայության լրատվության հետ կապերի պատասխանատու Անն Հայրոյանը:
Խաչիկ Կոսյանը այս գործով միակ մեղադրյալը չէ. Ըստ Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության ևս երկու անձ՝ Արտաշես Չ.-ն և Արարատ Ն.-ն, ներգրավված են որպես մեղադրյալներ և նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Խաչիկ Կոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով (սպանություն՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։
Նույն որոշումը կայացվել է նաև մյուս մեղադրյալների նկատմամբ: ՔԿ-ից տեղեկացրել էին, որ հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել՝ նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Նախաքննությամբ պարզվել էր, որ հունիսի 04-ին՝ ժամը 23-00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց մի խումբ անձինք վիճաբանել են 58-ամյա Եղիշե Խաչատրյանի հետ՝ երթևեկության կանոնները խախտելու համար դիտողության անելու կապակցությամբ, ապա 75-ամյա մոր ներկայությամբ հայհոյել ու բռնություն գործադրել Ե. Խաչատրյանի նկատմամբ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա կենսական կարևոր օրգանի՝ գլխի, ինչպես նաև՝ կրծքավանդակի և որովայնի շրջաններում։ Ստացած մարմնական վնասվածքներից Ե. Խաչատրյանը տեղում մահացել է։
Խճուղով ընթացող մեկ այլ վարորդ նկատել է մի խումբ երիտասարդների կողմից տղամարդու նկատմամբ կիրառվող բռնությունը, հորդորել դադարեցնել այն։ Երիտասարդները, խուլիգանական մղումներից ելնելով, հետապնդել են նաև նրան, ով օգնություն հայցելու համար շտապել է հարևանությամբ գործող ավտոտեխսպասարկման կետ և վերջինիս աշխատակիցների միջամտության շնորհիվ կանխվել է ծեծը։
Հարակից հրապարակումներ`
- Լեզվաբանի ամուսնու սպանության գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 3 անձ, 2-ը հետախուզվում են
- Հայտնի լեզվաբանի ամուսնու դաժան սպանության կասկածյալը ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան