Լոնդոնում պատրաստվում են նշել թագուհու 90-ամյակը
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը զարդարել են թագավորության դրոշի սպիտակ, կարմիր, կապույտ գույներով՝ ի պատիվ Եղիսաբեթ 2-րդի 90-ամյա հոբելյանի,-գրում է Gazeta-n:
Նախատեսված եռօրյա տոներից առաջ Լոնդոնի «Ռեգենտ սթրիթ» և «Օքսֆորդ սթրիթ» փողոցներն ամբողջ երկարությամբ և շենքերը զարդարվել են «Union Jack»-ով: Տոնական միջոցառումները բրիտանական մայրաքաղաքում կանցկացվեն հունիսի, 10, 11, 12-ին: Տոնակատարություննեև կբացվեն Սբ. Պողոսի տաճարի հանդիսավոր աղոթքից հետո:
Տոնակատարության երկրորդ օրը Բուքինգհեմյան պալատում տեղի կունենա շքերթ՝ թագավորական ռազմաօդային ուժերի մասնակցությամբ:
Հունիսի 12-ին թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, Քեմբրիջի դուքսը և դքսուհին, արքայազն Հարրին կմիանան 10 հազար բրիտանացիներին, ովքեր կհավաքվեն թագավորական ճաշի համար: Երեկույթի կազմակերպիչները՝ կախված եղանակից, ծրագրում են հյուրերին տրամադրել պլաստիկ անձրևանոցներ կամ արևայրուքի քսուկներ: Միջոցառմանը մասնակցելու տոմսի արժեքը 150 եվրո է:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան