Հայաստանը ծանր տնտեսական ճգնաժամի մեջ է. Լևոն Զուրաբյան
«Մենք չունենք ռազմավարական տեսողություն ունեցող իշխանություն, այլ ունենք կոնյուկտուրային, օրվա խնդիրներով զբաղվող իշխանություն»,-այսօր Ազգային ժողովում 2015-ի բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ 2015-ին իրենք տնտեսական ճգնաժամ են կանխատեսել, և դա չի փոխվել ու վիճակը այժմ էլ նույնն է:
«Չգիտե՞ն, որ չի կարելի անընդհատ պարտքեր կուտակել և չիրագործել զարգացման ծրագրեր, որոնց շնորհիվ պետք է կարողանանք այդ պարտքերը հետ տալ, քանի որ ադպես Հայաստանը պարզապես գլորվում է պարտքային փոսի մեջ, որից դուրս գալու գինը լինելու են մարդկային և տարածքային կորուստները։
Գիտեն, բայց գալիս են այստեղ, ներկայացնում են ամեն ինչ վայելչագեղ տեսքով և օլիմպիական հանգստությամբ, տեղ-տեղ էլ իրենց վերևներից սեթևեթ հանդուրժողականությամբ հումորներ են շաղ տալիս, կարծես ոչինչ չի եղել։ Եթե մի քիչ ադեկվատ լինեիք իրականությանը, պետք է գայիք և հայտարարեիք հետևյալը:
Երկիրն այս մեթոդներով այլևս կառավարել չի կարելի: Հայաստանը ծանր տնտեսական ճգնաժամի մեջ է, ինչը սպառնում է մեր ազգային անվտանգությանը: Պետք է արագորեն գտնել և կատարել արմատական քայլեր, որոնք կտրուկ կփոխեն երկրում սոցիալ տնտեսական միտումների ընթացքը:
Նորից պնդում ենք, պետք է հանրային քննարկման լայն ձեւաչափերով հրատապ մշակել և ընդունել հակաճգնաժամային ծրագիր, դրա մշակման մեջ ընդգրկել բոլոր լավագույն մասնագետներին՝ Ազգային Ժողովը դարձնելով նման հանրային բանավեճի հիմնական հարթակ», -հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Պատգամավորի խոսքն ամբողջությամբ՝ տեսանյութում.
Հարակից հրապարակումներ`
- 2015-ին գործազրկության և աշխատանք փնտրողների աննախադեպ աճ է արձանագրվել. Բիշարյան
- Հայաստանում ստեղծվել է «պամիդորահեն տնտեսություն». Նիկոլ Փաշինյան
- Բյուջեի կատարողականի քննարկումը հաշվապահական հաշվառման ձանձրալի դասընթաց էր. Նաիրա Զոհրաբյան
- Ոչ թե վարկաբեկում եմ Ազգային ժողովին, այլ... Գալուստ Սահակյան
- Մոնոպոլիստների մի մասը ԱԺ-ում նստած են, մյուս մասն էլ էստեղից դուրս են. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին