Խանումյանը ճանաչվել է տուժող, նրա նկատմամբ պաշտպանության միջոցներ կկիրառվեն
ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով քննչական խմբի կողմից հունիսի 6-ից 8-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են մի շարք դատավարական գործողություններ: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է ԼՂՀ Ոստիկանությունից:
Ըստ աղբյուրի, կատարվել է դեպքի վայր հանդիսացող Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակի համապատասխան հատվածի զննություն, որի ընթացքում նաև արձանագրվել են այն շենքերն ու շինությունները, որոնց վրա տեղադրված են տեսագրող սարքեր, որոշվել է առգրավել տեսագրող սարքերի դեպքին վերաբերող հնարավոր տեսագրությունները:
Բացի այդ, ըստ աղբյուրի, հարուցված քրեական գործով Հայկ Խանումյանը ճանաչվել է տուժող, որը հարցաքննվել է:
Նշվում է, որ որոշում է կայացվել տուժողի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու, Խանումյանի նկատմամբ պաշտպանության միջոցներ կիրառելու մասին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ տուժողի ցուցմունքի՝ հանցագործության ընթացքում հնչել են իրեն ուղղված սպառնալիքներ:
Ինչպես նաև ըստ աղբյուրի, կատարվել են դեպքին հնարավոր ականատես մի շարք անձանց հարցաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է և իրականացվում են քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ ուղղված հանցանք կատարած անձանց ինքնությունը պարզելուն:
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Խանումյանն արձագանքել է Սամվել Բաբայանին. «Ժամանակ
- ԼՂՀ ԱԺ պատգամավորի հանդեպ բռնության կիրառումը լրացուցիչ մտահոգության տեղիք է տալիս. Բակո Սահակյան
- Հայկ Խանումյանին ծեծելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
- Հայկ Խանումյանը ղալաթ ա անում. Սամվել Բաբայան
- ԼՂՀ ԱԺ խմբակցություններ. Հայկ Խանումյանի նկատմամբ բռնությունը լուրջ հարված է Արցախում ձևավորված ժողովրդավարական սկզբունքներին
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան