ՀՀ-ն և Եխ-ն ստորագրել են Հայաստանում տեղական ժողովրդավարության ճանապարհային քարտեզը
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի միջև այսօր ստորագրվել է Հայաստանում տեղական ժողովրդավարության ճանապարհային քարտեզը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և Եվրոպայի Խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Ժան-Կլոդ Ֆրեկոնը:
Ինչպես տեղեկացնում են ՏԿԶՆ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից, ճանապարհային քարտեզի ստորագրմամբ կողմերը ստանձնում են Տեղական ինքնակառավարման մասին եվրոպական խարտիայի իրականացման մոնիթորինգի շրջանակներում փոխգործակցությունը և քաղաքական երկխոսությունը շարունակելու հանձնառությունը: Կողմերը պարտավորվում են նաև համատեղ աշխատանքով կյանքի կոչել ճանապարհային քարտեզը` Հայաստանում տեղական ժողովրդավարության մասին թիվ 351 (2014թ.) խորհրդատվությունն իրագործելու նպատակով։
Փաստաթղթի ստորագրման արարողության շրջանակներում ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Ժան-Կլոդ Ֆրեկոնը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին հանձնել է Եվրոպայի Խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի և Հայաստանի իշխանությունների միջև սերտ և արդյունավետ համագործակցության համար մեդալ:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան