Հայկ Խանումյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը, որին հունիսի 6-ին Ստեփանակերոտում դաժան ծեծի էին ենթարկել, դուրս է գրվել հիվանդանոցից:
«Այսօր հանրապետական հիվանդանոցից տեղափոխվեցի տուն: Շնորհակալություն բոլոր նրանց ովքեր այս օրերին հետաքրքրվում էին իմ առողջությամբ, բոլոր այն քաղաքական, հասարակական ուժերին, գործիչներին և քաղաքացիներին ովքեր դատապարտեցին միջադեպը: Շնորհակալություն բոլոր ընկերներին հոգատարության համար: Շնորհակալություն Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի բժիշկներին և բուժանձնակազմին` բարձրորակ սպասարկման համար», -իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է պատգամավորը:
Հիշեցնենք՝ պատգամավորին ծեծելու փաստի առթիվ ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ԼՂՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի հատկանիշներով՝ «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով մարդուն առևանգելը»:
Հայկ Խանումյանը քրեական գործով ճանաչվել էր որպես տուժող:
Հարակից հրապարակումներ`
- Խանումյանը ճանաչվել է տուժող, նրա նկատմամբ պաշտպանության միջոցներ կկիրառվեն
- Խանումյանի ծեծը խուլիգանական արարք է. ԱԺ նախագահ
- ԼՂՀ ԱԺ պատգամավորի հանդեպ բռնության կիրառումը լրացուցիչ մտահոգության տեղիք է տալիս. Բակո Սահակյան
- Հայկ Խանումյանին ծեծելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
- Հայկ Խանումյանը ղալաթ ա անում. Սամվել Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան