Աճուրդի են հանվել Հիտլերի գուլպաներն ու փողկապը
Մյունխենի Hermann Historica աճուրդի տանը վաճառասեղանին են դրվել Ռայխսթագի պատգամավոր Հերման Գյորինգի տաբատն ու կաշվե կոշիկները, Հիտլերի կնոջ՝ Եվա Բրաունի զգեստը, Ադոլֆ Հիտլերի գուլպաները և փողկապը: Բոլորը իրերը ժամանակին պատկանել են ամերիկացի Ջոն Կ. Լատիմերին, ով մինչ իր մահը՝ 2007 թ., հավաքել է նմանատիպ նմուշեր։
Lenta-ն տեղեկացնում է, որ «Հիտլերը և նացիստների առաջնորդները. հայացք դեպի չարի անդունդը» լոտի հավաքածուն օնլայն հասանելի չէ:
Hermann Historica սեփականատերը նշել է, որ աճուրդը նախատեսված է կոլեկցիոներների և թանգարանների համար, որոնք հետաքրքրված են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի հետ կապված նմուշերով:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան