Հուլիսի 8-ին Մոսկվայում պատրաստվում է ընտանիք կազմել 974 զույգ
Հուլիսի 8-ին Ռուսաստանում նշում են Ընտանիքի, սիրո, հավատարմության օրը: Այս տարի, ըստ Մոսկվայի քաղաքապետարանի պաշտոնական էջի, ավելի շատ ամուսնացողներ կլինեն, քան նախորդ տարի էր:
«Այս տարվա հուլիսի 8-ին նախատեսում է ընտանիք կազմել 974 զույգ: Նախորդ տարի հուլիսի 8-ին գրանցվել է 436 ամուսնություն»,-նշված է քաղաքապետարանի էջում:
Տոնը նշվում է Սուրբ Պետրոսի ու Ֆեվրոնայի պատվին: Վերջինիս անունը դեռ տարածված չէ Ռուսաստանում, նրա պատվին 2008-ից 26 աղջկա են կոչել Ֆեվրոնիա:
Սակայն Պետրոսը համարվումէ Ռուսաստանում առավել տարածված անուններից: 2016-ի հին ամիսների ընթացքում 160 տղա երեխայի անվանակոչել են Պետրոս, 2015-ին՝ 445 երեխայի:
Համաձայն ավանդության՝ բարեպաշտ իշխան Պետրոսը բորոտությամբ է հիվանդանում։ Ոչ ոք չի կարողանում բուժել նրան։ Իշխանը երազում տեսնում է, որ դա կարող է անել միայն գեղջկուհի կույս Ֆեվրոնիան։
Իշխանը Ֆեվրոնիային սիրեց նրա բարեպաշտության, իմաստունության և բարության համար և խոստացավ ապաքինվելուց հետո ամուսնանալ նրա հետ Ֆեվրոնիան բուժում է իշխանին և ամուսնանում նրա հետ։ Ամուսինները միմյանց սիրում և հավատարիմ են լինում ողջ կյանքի ընթացքում։ Տոնը Ռուսաստանում նշվում է 2008-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան