Կան շքեղություններ, որոնց կարիքն ուղղակի չկա. Քաղաքաշինության նախարար
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բյուջետային միջոցներն ավելի արդյունավետ տնտեսելու համար առաջին հերթին պետք է սկսել որակյալ նախագծում իրականացել: Ազգային ժողովում քաղաքաշինության ոլորտի 2015 թ. բյուջեի կատարման ընթացքը ներկայացնելով՝ ասաց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
Ըստ նրա, նախորդ տարվա ընթացքում նախագծերի որակը բարձրացնելը դիտարկել են որպես կարևոր ոլորտ, և Հայաստանում առաջին անգամ ստեղծել են քաղաքաշինական բնագավառի քաղաքաշինական փորձաքննություն:
«Տարիներ շարունակ տարօրինակ բացթողում էր, քանի որ ցանկացած ոլորտ պետական փորձաքննություն ուներ, բացի քաղաքաշինության ոլորտից: Եզակի դեպք էր ամբողջ հարևան երկրների շրջանակում: Սա կբերի նրան, որ նախագծերը, հատապես միջին և բարձր ռիսկայինության օբյեկտների, կանցեն լուրջ փորձաքննություն: Այստեղ հստակ կերևա, թե այն նախագծերը, որոնք արված են, շատ ավելի արդյունավետ լուծումներով ներկայանալու ինչքան ռեզերվ ունեն»,- ասաց նախարարը:
Ն. Սարգսյանը նաև նշեց, որ ստեղծում են մասնագիտական հատուկ խումբ, որով այդ նախագծերը կանցնեն:
«Նկատել ենք շատ դեպքեր, երբ որ դպրոցներ են վերակառուցվում կամ նոր դպրոցներ են կառուցվում, կան շքեղություններ, որոնց կարիքն ուղղակի չկա: Նախագծերի մասով կունենանք լուրջ մոտեցումներ»,- ասաց նա:
Ն.Սարգսյանը կարևորեց նաև նոր տեխնոլոգիաների կիրառումը. «Եթե մենք տանիքների վրա օգտագործենք արևային էներգիայի մարտկոցներ, գնային առումով որևէ փոփոխություն չի լինի, բայց հսկայական տնտեսում է առաջանում շահագործման ծախսերի մեջ: Հենց հիմա փոփոխություններ ենք անում մի քանի մարզադպրոցների նախագծային լուծումներում՝ անպայման կիրառելով արևային մարտկոցներ:
Նախարարի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան