Հայաստանի օդային տարածքը Ռուսաստանին հանձնելու խնդիր չկա. Քոչարյան
Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու համաձայնագրին երկակի կարելի է մոտենալ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքերով՝ մամուլում էլ կան վերլուծություններ, որտեղ նշում են դրա և թերի, և դրական կողմերը. «Այնպես որ ամեն ինչ կախված է այդ ամենի իրագործումից»:
Հարցին, թե մտավախություն կա, որ այդ համաձայնագրով Հայաստանը կորցնում է օդային պաշտպանության ոլորտում իր անկախությունը, Շավարշ Քոչարյանն ասաց, թե իրականում դա այդպես չէ:
«Կա նաև դրա երկրորդ կողմը: Մենք շատ մանրակրկիտ հնարավորություն ենք տալու դիտարկել մեզ ամբողջ շրջապատող տարածքը: Այսինքն՝ դեռևս այն հնարավորությունը, որը տալիս է Ռուսաստանի տեխնիկան, մենք դա չունենք: Իսկ այդ հնարավորությունը՝ բավականաչափ դետալացված դիտարկելու համար ամբողջ մեզ շրջապատող տարածքը, կարծում եմ՝ կարևոր է»,- նշեց նա:
Շավարշ Քոչարյանի խոսքերով՝ Հայաստանի օդային տարածքը Ռուսաստանին հանձնելու խնդիր չկա, նույնանման պայմանագրեր գործում են նաև ՀԱՊԿ շրջանակներում:
Դիտարկմանը, թե այդ համաձայնագրով Հայաստանի տարածքում որ կողմն է հրաման տալու՝ հայկական, թե՞ ռուսական, ԱԳ փոխնախարարը պատասխանեց. «Հայաստանի հրամանատարությունը միշտ մնում է Հայաստանի ձեռքում»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան