Ադրբեջանի ստերն ուղղակի անվերջ են ու հավերժ. Շավարշ Քոչարյան
«Ադրբեջանի ստերն ուղղակի անվերջ են ու հավերժ»,- այս մասին այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական կողմի այն հայտարարությունները, թե հայկական կողմն է հրադադար խնդրել, դրա համար էլ ապրիլյան պատերազմը դադարեցվել է:
Բացի այդ, ըստ նրա, Ադրբեջանը կրկին պնդում է, թե միջազգային իրավունքով իրենց տարածքային ամբողջականությունն է առաջնային, այնինչ՝ ճիշտ հակառակն է:
«Նույնիսկ Գերմանիայում Ալիևի հայտարարության մեջ առնվազն վեց բացահայտ կեղծիք կար», - նշեց Շավարշ Քոչարյանը:
Ըստ նրա՝ հայկական կողմը մշտապես հանդես է եկել այն բոլոր միջոցառումների օգտին, որոնք միտված են հրադադարի ռեժիմի պահպանմանն ու ամրապնդմանը: Դա վերաբերում է հետաքննության մեխանիզմին, դիպուկահարների հետ քաշմանը և այլն:
Շավարշ Քոչարյանը նշեց նաև, որ հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ կողմերն արդեն քննարկում են կոնկրետ փաստաթղթեր:
«Եվ այստեղ արդեն կերևա՝ իրոք Ադրբեջանը, ինչպես ասում էր Վիեննայում, համաձայն է այդ ամենին և պատրաստ է գնալ այդ ճանապարհով, թե կփորձի այդ ծրագրերի իրականացումը կապել ինչ-որ այլ հարցերի հետ»,- նշեց Շ.Քոչարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանը՝ Ալիևի ելույթի մասին. Հույս ունեմ, որ «տղայություն» է
- Ալիևը «նախազգուշացնում» է սպասվող սադրանքների մասին. Քաղաքագետ
- Մերկելն ու Ալիևը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունում Ռուսաստանի դերն ու վարքը
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան