Շարմազանովը ծիծաղելի ու մառազմատիկ է գնահատում Իլհամ Ալիևի հայտարարությունը
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ծիծաղելի, զավեշտալի և մառազմատիկ է գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե իբր ոչ միայն Արցախն է ադրբեջանական տարածք, այլև՝ Սյունիքից մինչև Երևան եղել են Ադրբեջանի պատմական տարածքները:
«Ծիծաղել, զավեշտալի, մառազմատիկ հայտարարություն է: Ալիևը մի նախադասությամբ ամբողջ համաշխարհային պատմության մեծագույն դեմքերին սխալ է հանում՝ Ստրաբոնից մինչև Բրիտանական հանրագիտարան: Կան գրագետ մարդիկ, որ գիտեն…Ստրաբոն, Պտղոմեոս, «Բրիտանական հանրագիտական», խորհրդային, ռուսական, եվրոպական պատմագիտություն, ի վերջո, Վիքիպեդիա, թող բացեն նայեն, ինչի՞ մասին է խոսքը: Ինքն իրեն դնում է ծիծաղելի վիճակում: Չեմ կարծում, որ պետք է ամեն մառազմի, տգիտության անդրադառնանք: Ես չէի անդրադառնա դրան, եթե Ալիևը չլիներ պետության նախագահ: Ի վերջո, չի կարելի վիրավորել պատմաբաններին, քանի որ պատմությունը շատ դաժան է բոլոր նրանց նկատմամբ, ովքեր այն կեղծում են, իսկ Ալիևն այն կեղծել, կեղծում է, իսկ ով պատմությունը կեղծում է, նրանց ուղարկում են պատմության աղբանոցը: Նա կարող է Գինեսի ռեկորդակիր դառնալ, քանի որ մեկ նախադասությամբ ձեռնոց նետեց, դա մի բան էր, որը որևէ մեկին չէր հաջողել»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան