Դեռևս որևէ հստակ փաստարկներ չկան, որ բյուջեն չի կատարվելու. Պավել Սաֆարյան
Գործադիրի նիստից հետո ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանից այսօր կառավարությունում լրագրողները հետաքրքվեցին՝ 2016թ-ի բյուջեն կկարողանա՞ն կատարել՝ հաշվի առնելով այն, որ 2015-ի բյուջեն թերակատարվել է։ Նա նշեց, որ նախորդի ու այս տարվա բյուջեի կատարողականի մեջ անմիջական կապ չկա:
Միաժամանակ նշեց, որ այսօրվա դրությամբ դեռևս որևէ հստակ փաստարկներ չկան, որ բյուջեն չի կատարվելու:
«Իհարկե որոշ ռիսկեր կան, բայց կառավարությունն էլ նրա համար է, որպեսզի կարողանա չեզոքացնել այդ ռիսկերը հնարավորության շրջանակներում»,- նշեց նա՝ հավելելով, որ ռիսկերն առկա են տնտեսական աճի բնագավառում են և դրանից բխող մնացած ոլորտներում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան