Ռոնալդու. «Չարժե թուլանալ և ընկնել ոգևորության մեջ»
Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն Էստոնիայի ընտրանու հետ ընկերական խաղից (7:0) հետո շեշտել է, որ խոշոր հաղթանակի պատճառով չարժե ոգևորության մեջ ընկնել: Նրա խոսքերով՝ այդ հաղթանակի նշանակությունը նվազագույն է: Պորտուգալիայի հավաքականը «Եվրո-2016»-ի ընտրական փուլում կմրցի Ավստրիայի, Հունգարիայի և Իսլանդիայի ընտրանիների հետ:
«Մենք գերազանց հանդիպում անցկացրեցինք: Հաջողվեց խփել 7 գոլ, արժե հպարտանալ այդ արդյունքով: Բայց սա ընդամենը ընկերական խաղ է, և այս հաղթանակը ոչինչ չի նշանակում: Չարժե թուլանալ և ընկնել ոգևորության մեջ,- պորտուգալացու խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Այս մրցաշրջանում ես նպատակ ունեի մրցանակ նվաճել «Ռեալում», և դա ինձ հաջողվեց: Հիմա ուզում եմ մրցանակ նվաճել հավաքականում: Հույս ունեմ, որ կստացվի»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան