«Բնակարան կամ գումարային փոխհատուցում»
Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչները կրկին կառավարության շենքի դիմաց էին նույն պահանջով՝ տրամադրել իրենց խոստացված բնակարանները կամ գումարային փոխհատուցումը:
Բնակիչներից Օֆելյա Զաքարյանը նշեց, որ իրենց բնակարանները գերակա շահ են ճանաչվել ու քանդվել, իսկ կառուցապատումը հանձնվել «Գրենդել Հիլզ» ընկերությանը: Ընկերության հետ 2008 թվականին պայմանագիր է կնքվել` ըստ որի 2011 թվականին բնակիչները պետք է բնակարաններ ստանային, սակայն մինչ այսօր ոչ ոք բնակարան չի ստացել. «Մարդիկ հավատացին, որ շուտով նույն տեղում երկու նոր բնակելի շենք պետք է կառուցվի, սակայն տարիների ընթացքում պարզ դարձավ, որ ոչինչ էլ չի կառուցվում և շուրջ 130 ընtանիք այսօր մնացել է բնակարան ունենալու խնդրի առջև կանգնած»:
Վրդովված բնակչները վարչապետի հետ հանդիպում են պահանջում:
«Ցանկանում ենք վարչապետի հետ հանդիպել: Մեզ Նորք-Մարաշի քարուքանդ տներից են առաջարկում, դա չենք ուզում թող մեր գումարները վճարեն, մենք գնանք մեզ համար բնակարաններ գնենք: Ինը տարի է արդեն վարձով ենք մնում»,-ասաց բնակիչներից Անուշ Առաքելյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետը Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչներին տեղեկացրել է՝ փոխհատուցման գործընթացը շարունակվում է
- Վարչապետն ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչներին
- Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակարանների փաստաթղթերը հանձնվել են բնակիչներին
- «Արդեն կապրիզ եք անում». Կառավարության պաշտոնյան՝ ցուցարարներին
- Ֆիրդուսիի նախկին բնակիչներ. Եթե հարցին լուծում չտրվի, կգնանք Բաղրամյան մեր մահճակալներով
- Ցուցարարները փակեցին դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան