Բալոտելլին «Եվրո-2016»-ի ընթացքում կաշխատի որպես թղթակից
«Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելլին, ով չի հայտնվել Իտալիայի ազգային հավաքականի հայտացուցակում, համաձայնվել է Եվրոպայի 2016 թ. առաջնության ժամանակ Goal.com կայքում աշխատել որպես թղթակից:
«Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ լավագույն գոլը հեղինակել է Բաստենը: Երկրորդ տեղում ես եմ: Գոլի լավագույն նշումն իմն է: Փոքր ժամանակ ինձ դուր էին գալիս Ռոմարիոն և Ռոնալդոն: Համակրում էի Դել Պիերոյին և Բաջոյին: Իտալիայի ազգային հավաքականի պաշտպանությունը լավագույնն է` ֆրանսիացիների հետ միասին:
Մարզիչներից ամենաշատն ինձ օգնել է Մանչինին, քանի որ միշտ զրուցում էր ինձ հետ, բացատրում ամեն ինչ` անկախ այն հանգամանքից` լավ թե վատ արարք եմ կատարել: Նա հանգիստ բնավորություն ուներ՝ երբ պետք էր լինել հանգիստ, և դաժան էր՝ երբ այդպես էր հարկավոր:
Լավագույն գո՞լս: Դրանք երկուսն են: Մեկը Բրազիլիայի հետ Շվեյցարիայում կայացած ընկերական խաղում, մյուսը «Միլան»-«Բոլոնիա» մրցավեճում»,- իր աշխատանքն այսպիսի հարցազրույցով է սկսել Սուպեր Մարիոն:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան