Տնտեսության ճյուղերում կստեղծվեն բարենպաստ պայմաններ որակի և մրցունակության բարձրացման համար
Կառավարությունը հաստատել է Ստանդարտների մշակման ծառայությունների 2016թ. ծրագիրը և ստանդարտացման 2016թ. աշխատանքների ցանկը: Ծրագրի հիմնական նպատակն է ՀՀ-ում գիտատեխնիկական և արդյունաբերության ոլորտների տեխնոլոգիական բազայի ինովացիոն զարգացման համար ստեղծել միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ, ինչպես նաև ապահովել ԵԱՏՄ-ի տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը:
Ծրագրի իրականացումը կապահովի իրատեսական նախադրյալներ` համաշխարհային շուկայի հետ ՀՀ տնտեսության ինտեգրման: Ծրագրի հիմնական խնդիրն է` համապատասխանեցնել գործող ազգային ստանդարտների ֆոնդը ՀՀ տնտեսության գերակայող ճյուղերի արդի պահանջներին: Ծրագրի իրականացման ժամանակ կստեղծվեն բարենպաստ պայմաններ դեպի միջազգային և տարածաշրջանային շուկաներ (այդ թվում ԵԱՏՄ տարածք) ՀՀ կազմակերպությունների ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ազատ մուտքի համար, ինչպես նաև համաշխարհային շուկայում տեխնիկական կանոնակարգերի և ազգային ստանդարտների պահանջներին արտադրանքի համապատասխանության հավաստման (գնահատման) արդյունքների ճանաչման համար, որը կնվազեցնի տեխնիկական խոչընդոտները միջազգային առևտրում:
Ծրագրի իրականացման արդյունքում տնտեսության ճյուղերում կստեղծվեն բարենպաստ պայմաններ որակի և մրցունակության բարձրացման համար, ինչպես նաև կապահովի ԵԱՏՄ-ի տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման ապահովումը: Կընդլայնվի ՀՀ համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային ստանդարտացման մարմինների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան