Երևանում գրանցվել է նորածնի առքուվաճառքի դեպք, բժիշկները ձերբակալվել են
ՀՀ քննչական կոմիտեի Հատուկ կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ այս տարվա ապրիլին նորածին երեխայի առք ու վաճառքի դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այդ մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Նախնական քննության տվյալներով՝ նորածնի առքն ու վաճառքն իրականացվել է կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, ինչը կազմակերպելու կասկածանքով հունիսի 8-ին ձերբակալվել են Երևանի N բժշկական կենտրոնի բժշկուհի Կարինե Ա-ն ու բուժքույր Գոհարիկ Խ.-ն:
Ըստ աղբյուրի, ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ դեպքին մասնակից բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան