«Խելացի» խոզանակը ատամների մասին ինֆորմացիան կուղարկի ատամնաբույժին
«Ֆիլպս» ընկերությունը ներկայացրել է ատամի խոզանակ, որը հնարավորություն ունի միանալ սմարթֆոնին: Սարքը կարող է ատամների վիճակի մասին տեղեկությունները փոխանցել բժշկին:
Արատասահմանյան լրատվամիջոցի հաղորդմամբ, այն ցուցադրում է բերանի խոռոչի 3D մոդելը: Այն աշխատում է iOS և Android համակարգերով: Կարելի է դնել հատուկ ստոմատոլոգիական խնդիրների հայտնաբերման ռեժիմի վրա: Խոզանակն արժե 199 դոլար: Այն վաճառքի կհանվի հուլիսից: Մարտկոցները լիցքավորելուց հետո աշխատում են երկու շաբաթ: Ունի հիշողություն, կարող է իր մեջ պահել ատամները 14 անգամ լվանալու ինֆորմացիան:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան