Սոցիալական միջոցառում՝ «Եվրո-2016»-ին ընդառաջ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է հավատարիմ մնալ իր կողմից որդեգրված կորպորատիվ սոցիալական քաղաքականության իրականացմանը՝ դրա շրջանակերում անցկացնելով սոցիալական մի շարք միջոցառումներ: Այս անգամ միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպանատների և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համագործակցության շրջանակներում:
«Եվրո-2016»-ի բացմանն ընդառաջ՝ Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպանատները կազմակերպել էին հանդիպումներ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարության և Պարօլիմպիական կոմիտեի սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացմամբ զբաղվող համապատասխան բաժանմունքների ներկայացուցիչների հետ:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, միջոցառման առաջին օրվա ընթացքում քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են խտրականության դեմ պայքարը սպորտում, դրա շրջանակներում ձեռնարկվող միջոցները, Հայաստանում կանանց ֆուտբոլի մասսայականացումը և կանանց ներգրավումը սպորտում, ինչպես նաև ֆուտբոլային և մարզական կյանքին առնչվող բազմապիսի հարցեր: Քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ-ում հավատարմագրված գերմանական և ֆրանսիական հասարակական կազմակերպություններ, որոնք անմիջական կապ ունեն նշված ոլորտի հետ:
Միջոցառման երկրորդ օրն ավելի շատ կրում էր գործնական բնույթ: Միջոցառման կազմակերպիչները փորձեցին գործնական օրինակներով ցույց տալ այն ամենը, ինչ քննարկվել էր նախօրեին: Մասնավորապես, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համապատասխան մասնագետները ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում զվարճալի ֆուտբոլ ծրագրի շրջանակներում կազմակերպել էին գործնական մարզումներ, որոնց մասնակցում էին Հայաստանի տարբեր հանրակրթական դպրոցներում գերմաներեն և ֆրանսերեն ուսուցանող տղաներ և աղջիկներ:
Միջոցառումն անցել է ջերմ և անկաշկանդ մթնոլորտում, ներգրավված մասնակիցները հնարավորություն են ունեցել հարստացնել իրենց տեսական գիտելիքները սպորտի վերաբերյալ և բավականություն են ստացել զվարճալի ֆուտբոլի շրջանակներում անցկացվող գործնական մարզումներից: Նման կարգի միջոցառումները, որոնք առաջիկայում ևս հաճախակի բնույթ կկրեն, կնպաստեն սպորտի, մասնավորապես, ֆուտբոլի մասսայականացմանը, առողջ ապրելակերպի տարածմանը պատանիների շրջանում:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան