Աղվան Վարդանյան. ԱԺ աշնանային նստաշրջանը բուռն է լինելու
ԱԺ գարնանային նստաշրջանը հանգիստ անցավ, իսկ աշնանային նստաշրջանը կլինի ավելի բուռն, լարված, նախընտրական: Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Կարծում եմ՝ լրագրողներն էլ վնասվածքներ չեն ստացել այս նստաշրջանի ընթացքում»,- նշեց պատգամավորը:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք քաղաքական ուժերից վնասվածքներ ստացողներ եղել են, Ա.Վարդանյանն ասաց. «Քաղաքական ուժերն ամեն օր են ստանում, իրենց ամենօրյա գործի մեջ: եթե նկատել եք, վերջին շրջանում մթնոլորտը մի փոքր ավելի լարված էր դարձել, որոշ քաղաքական ուժեր նախընտրական շրջանի մեջ են: Մենք այն քաղաքական ուժն են, որ երբեք շատ խոսելը, անընդհատ հարցեր բարձրացնելը չենք համարել արդյունավետ եղանակ: Գերդասել ենք հանգիստ, հավասարակաշիռ աշխատելը»:
Պատասխանելով մեկ այլ հարցի, թե արդյո՞ք ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ համագործակցության համաձայնագիր ստորագրելուց հետո վնասվածքներ ստացել է, Ա. Վարդանյանը կրկնեց, որ բոլոր քաղաքական ուժերն էլ ստանում են, ապա հավելեց. «Կարծում եմ՝ համաձայնագիրը հնարավորություն է, դուռ է բացում երկրում արմատական, որակական փոփոխությունների համար, որտեղ ՀՅԴ-ի դերակատարությունը բավականին մեծ է»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան