Լատվիայի առողջապահության նախարարը հրաժարական է տվել առանց հերթի վիրահատվելու պատճառով
Լատվիայի առողջապահության նախարար Գունտիս Բելեվիչը հրաժարականի դիմում է ներկայացրել այդ երկրի վարչապետին: Կառավարության ղեկավար Մարիս Կուչինսկին ընդունել է դիմումը: Լրատվամիջոցի փոխանցմամբ, հրաժարականին նախորդել էր վիրահատության շուրջ սկանդալը:
Մամուլը գրել էր, որ նախարարն օնկոլոգիական կենտրոնում առանց հերթագրվելու վիրահատության է ենթարկվել: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ձեռնամուխ է լինելու պետպատվերի շրջանակում վիրահատվողների հերթացուցակիների կրճատմանը:
Վարչապետն ընդգծել է, որ շտապ պետք է գտնեն նոր նախարարին, որպեսզի նախաձեռնած բարեփոխումներն արագ իրականացվեն:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում