Թևան Պողոսյանը՝ ՀՕՊ համաձայանգրի մասին. Եթե կան կասկածներ, ապա դրանք պետք չէ ուղղել ռուսական կողմին
«Ես ինքս հավատում եմ, որ այս պայմանագիրը բխում է մեր երկրի շահերից, ունեմ վստահություն, որ ՀՕՊ հրամանատարությունը, որը կյանքի է կոչելու այն, իսկապես ամեն ինչ ծառայեցնելու է Հայաստանի շահերին»,-«Հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու համաձայնագիրը Հայաստանի ու Ռուսաստանի միջև» թեմայով բանավեճի ժամանակ ասաց ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
Անդրադառնալով փաստաթղթի վերաբերյալ հնչած մտահոգություններին, պատգամավորը ցավ հայտնեց, որ շատ ժամանակ չենք ընկալում Հակաօդային պաշտպանության համակարգերի յուրահատկությունները:
«Այստեղ որոշումներ կայացնելու համար ընդամենը վայրկյաններ են պետք, այդ վայրկյանների խնդրի շրջանակը պետք է ճիշտ ընկալել, թե ոնց է հրամանը տրվելու, ոնց է կյանքի կոչվելու»,-ասաց բանավեճի մասնակիցը:
Պողոսյանը նշեցմ որ նախկինում ՀՕՊ միջոցների գործարկման ժամանակ խնդիրներ են առաջացել.
«Մինչ այժմ եղած գրավոր ու բանավոր պայմանավորվածությունների համաձայն, ռուսական զորքերի ՀՕՊ միջոցները օգտագործելու համար հրամանն այստեղից գնում հասնում էր Ռոստով, այնտեղից՝ Մոսկվա, Մոսկվայից հաստատումը գնում էր Ռոստով, Ռոստովից՝ այստեղ: Հասկանալի է, որ այդ վայրկյանների խնդիրը կորում էր»:
Նման խնդիրները հաշվի առնելով է, որ նախաձեռնել են նման համաձայնագրի ընդունում: Պողոսյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետության անվտագության գոտու համար հրամանները կայացվում են այստեղ:
«Եթե կան կասկածներ, ապա դրանք պետք է ուղղել ոչ թե ռուսական կողմին, այլ մեր հրամանատարությանը, դրա համար եմ ասում՝ մեր ձեռքում է: Եթե ճիշտ կիրառենք, ուրեմն ամեն ինչն էլ հաջողությամբ կյանքի կկոչենք»,-ասաց Պողոսյանը:
Բանավեճի մյուս մասնակիցներն են ՀՀ նախկին փոխարտգործնախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը: Նրանց արտահայտած կարծիքները՝ հաջորդ հրապարակումներում:
ՀՀ ՊՆ-ն երեկ տարածել էր տեղականք համաձայնագրի մասին, որտեղ մասնավորապես նշված էր.
««Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» Համաձայնագիրը ստորագրվել է 2015թ. դեկտեմբերի 23-ին:
Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության կատարելագործման նպատա¬կով ստեղծվում է հակաօդային պաշտպանության միավորված (անհրաժեշտ է նկատել, որ սա համատեղ, այլ ոչ թե միասնական համակարգ է, այսինքն` ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերը պահպանում են իրենց ինքնուրույնությունը) տարածաշրջանային համակարգ: Օրինակ` Ղազախստանը ՌԴ հետ ստեղծել է ՀՕՊ միասնական տարածաշրջանային համակարգ (Համաձայնագիրը կնքվել է Աստանայում 2013թ. հունվարի 30-ին)»:
Հարակից հրապարակումներ`
- ՀՕՊ համաձայնագրով Կովկասյան տարածաշրջանում առաջանում է լրացուցիչ տեխնիկական բաղադրիչ. Մ.Մելքումյան
- Պետք է խոսենք ոչ թե մտահոգությունների, այլ լուրջ ձեռքբերումների մասին. Շարմազանովը՝ ՀՕՊ համաձայնագրի մասին
- ՊՆ-ն հրապարակել է տեղեկանք ՀՕՊ համաձայնագրի վերաբերյալ
- Բորդյուժա. Հայաստանի և Ռուսաստանի միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծումը մեր երկրների անվտանգության ապահովման հարցում չափազանց կարևոր քայլ է
- «Միասնական ՀՕՊ համակարգի ստեղծումը չի կարող վնասել ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններին»
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան