Հայկ Խանումյանի նկատմամբ բռնության գործով կան ձերբակալվածներ
Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու փաստի առթիվ ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից տարված քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 9-ին ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն են մեղայականով ներկայացել մայրաքաղաքի բնակիչներ, աշխարհազորայիններ՝ 39-ամյա Միքայել Ս-ն և 56-ամյա Սերգեյ Ա-ն։ Այդ մասին տեղեկացնում են Արցախի ոստիկանությունից։
Մ. Ս-ն և Ս. Ա-ն ձերբակալված են։
Ըստ աղբյուրի, իրականացվում են համապատասխան միջոցառումներ հանցագործության հնարավոր այլ մասնակիցների հայտնաբերման ուղղությամբ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ԼՂՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի հատկանիշներով՝ «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով մարդուն առևանգելը»։
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Խանումյանը դուրս է գրվել հիվանդանոցից
- Խանումյանը ճանաչվել է տուժող, նրա նկատմամբ պաշտպանության միջոցներ կկիրառվեն
- Խանումյանի ծեծը խուլիգանական արարք է. ԱԺ նախագահ
- Հայկ Խանումյանն արձագանքել է Սամվել Բաբայանին. «Ժամանակ
- ԼՂՀ ԱԺ պատգամավորի հանդեպ բռնության կիրառումը լրացուցիչ մտահոգության տեղիք է տալիս. Բակո Սահակյան
- Հայկ Խանումյանին ծեծելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
- Հայկ Խանումյանը ղալաթ ա անում. Սամվել Բաբայան
- ԼՂՀ ԱԺ խմբակցություններ. Հայկ Խանումյանի նկատմամբ բռնությունը լուրջ հարված է Արցախում ձևավորված ժողովրդավարական սկզբունքներին