Հնդկաստանը և Պակիստանը ՇՀԿ անդամակցելու վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռքբերել
Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվածություն են ձեռք բերել Շանհայի համագործակցության կազմակերպության անդամների հետ` կազմակերպությանն անդմագրվելու համար:
Այս մասին «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ` հայտնել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը: Երկու երկրների` ՇՀԿ անդամակցության վերաբերյալ որոշումը կայացվել է դեռևս 2015թ-ին Ուֆա քաղաքում անցկացված գագաթաժողովի ընթացքում:
Ալիմովը հայտարարել է, որ մեկ տարվա ընթացքում Պակիստանի և Հնդկաստանի ներկայացուցիչներն անցկացրել են աշխատանքային մի շարք հանդիպումներ ՇՀԿ անդամ երկրների ներկայացուցիչների հետ: Գործընթացի հաջորդ քայլը պետք է լինի համատեղ Հուշագրի ընդունումը, որը կվերաբերի ՇՀԿ անդամ դառնալ ցանկացող երկրների պարտավորությունների սահմանմանը և նրա կողմից այդ պայմանների իրականացմանը:
Միայն դրանից հետո, ըստ Ալիմովի` կազմակերպության հիմնադիր երկրները կդիտարկեն ՇՀԿ-ին նոր երկրների անդամակցության հարցերը: Պարտավորությունների շարքում պետք է լինի կազմակերպության բոլոր պայամանագրերին հավակնորդ երկրի անվերապահ միացումը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան