Բյուջեի կատարողականը ներկայացվեց որպես շատ հասարակ հաշվապահական փաստաթուղթ. ԲՀԿ-ական պատգամավոր
«ԲՀԿ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու բյուջեի կատարողականին: Այն տեսքով, ինչ տեսքով ներկայացվեց բյուջեի կատարողականը, անընդունելի էր, ներկայացվեց որպես շատ հասարակ հաշվապահական փաստաթուղթ»,- Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:
Նա նշեց, որ 2015 թվականը բացասական իմաստով բացառիկ տարի էր 2009 թվականից հետո, երբ հիմնական տնտեսական ցուցանիշները ձախողվել էին, չէին կատարվել:
Պատասախանելով հարցին, թե ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հանդես եկավ 2016 թ. բյուջեն վերանայելու առաջարկով՝ հաշվի առնելով ապրիլյան իրադարաձությունները, արդյո՞ք կա դրա անհրաժեշտությունը, Մ. Մելքումյանն ասաց, որ վերանայում նշանակում է բյուջետային ծախսերի կրճատում, ինչին ինքը դեմ է:
«Եթե խոսքը գնում է այն մասին, որ մեր անվտանգության բյուջեն էապես բարձրացնենք, ես կողմ եմ քննարկումներին»,- հավելեց պատգամավորը:
Պատասխանելով հարցին, թե կառավարության հակակոռուպցիոն հանձնառությունների կատարմանն ընթացքն ինչպե՞ս եք գնահատում, Մ. Մելքումյանն ասաց, որ չի ուզում կանխավ կասկածի տակ դնել կառավարության՝ ստեղծված իրավիճակում բեկում մտցնելու մտադրությունները:
Հարակից հրապարակումներ`
- Բյուջեն վերանայելու անհրաժեշտություն լինելու դեպքում կառավարությունը հանդես կգա առաջարկով. Վահրամ Բաղդասարյան
- Լևոն Զուրաբյանն առաջարկում է այս տարվա բյուջեն արտահերթ նստաշրջանով վերանայել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան