Բյուջեն վերանայելու անհրաժեշտություն լինելու դեպքում կառավարությունը հանդես կգա առաջարկով. Վահրամ Բաղդասարյան
Եթե 2016 թվականի պետական բյուջեն վերանայելու անհրաժեշտություն լինի, կառավարությունը հանդես կգա նման առաջարկով: Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հանդես եկավ այս տարվա բյուջեն վերանայելու առաջարկով՝ հաշվի առնելով ապրիլյան իրադարաձությունները, արդյո՞ք կա դրա անհրաժեշտությունը:
Միաժամանակ նա նշեց, որ բյուջեն վերանայելու անհրաժեշտություն ինքն առայժմ չի տեսնում, ապա կրկնեց, որ անհրաժեշտություն լինելու դեպքում կառավարությունը հանդես կգա առաջարությամբ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան