G20-ի գագաթնաժողովը կանցկացվի 2017թ-ին Համբուրգում
G20-ի պետությունների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա 2017 թվականին Համբուրգում։ Այս մասին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆեն Զայբերտը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Գագաթնաժողովը կանցկացվի հուլիսի 7-8-ը։
«Այն կանցկացվի համբուրգյան ցուցահանդեսային կենտրոնի տարածքում»,- ասել է նա:
Ստեֆեն Զայբերտը նշել է նաև, որ դեռ չի կարող ասել, թե գագաթնաժողովի անցկացումը Գերմանիայում որքան կարժենա:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան