Լևոն Արոնյանը «Grand chess tour»-ում դեռևս 7-րդ տեղում է
Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը Փարիզի «Grand Chess Tour» մրցաշարում 5-րդ տուրից հետո զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:
Փարիզում ընթացող շախմատային մրցաշարում խաղացվել է արագ շախմատի 5 տուր, որոնցում Արոնյանը տոնել է մեկ հաղթանակ, երկու պարտիա ավարտել ոչ-ոքի արդյունքով և պարտվել երկուսում: Այժմ Արոնյանն ունի 4 միավոր: Առաջատարները Մագնուս Կարլսենը և Հիկարու Նակամուրան են: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հունիսի 11-ին և 12-ին գրոսմայստերները կմրցեն արդեն կայծակնային շախմատում:
Մրցաշարի մասնակիցներն են Լևոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Վլադիմիր Կրամնիկը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Վեսելին Թոփալովը և Լորան Ֆրեսինեն: