Թողարկվել են Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի մետաղադրամները
Բրազիլական մետաղադրամ հատող կազմակերպությունն սկսել է թողարկել Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի հուշադրամները:
Խաղերը խորհրդանշող մետաղադրամները ոսկուց, արծաթից, ոսկեջրված բրոնզից և բրոնզից են: Օլիմպիական խաղերի ջահով մետաղադրամը թողարկվել է 50 օրինակով (մոտ 2600 ԱՄՆ դոլար) և կշռում է 17,7 գրամ: Արծաթե մետաղադրամները թողարկվել են 2000 օրինակով: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Ոսկեջրված բրոնզե (55 ԱՄՆ դոլար) և բրոնզե մետաղադրամները կշռում են 24 գրամ և, ընդհանուր առմամբ, թողարկվել են 8000 օրինակով:
Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-21-ը`17 օրվա ընթացքում աշխարհի 206 երկրից մոտ 10500 մարզիկներ կմրցեն մեդալների 306 հավաքածուի համար: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջանում` Կոպակաբանայում, Մարականայում, Դեոդորոյում և Բարայում գտնվող 33 մարզական կառույցներում:
Այս պահի դրությամբ Հայաստանն ունի օլիմպիական 27ուղեգիր: