Երիտասարդական նվագախումբը միջազգային համբավ ունեցող երաժիշտների հետ հանդես կգա Արամ Խաչատրյան համերգասրահում
Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի գլխավոր վեհաժողովը տեղի է ունենալու Հայաստանում։ Դրա շրջանակում Երևանը կհյուրընկալի 6 աշխարհամասից 115 անդամի: Վեհաժողովի 60-րդ տարելիցին նվիրված գալա համերգը կանցկացվի հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը միջազգային համբավ ունեցող երաժիշտների հետ համատեղ կներկայացնի հագեցած համերգային ծրագիր:
Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Երիտասարդական նվագախմբի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013թ.-ին ընդգրկվել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի կազմում՝ դրա գոյության ողջ ընթացքում հանդիսանալով այդ պատվին արժանացած միակ հայկական մրցույթը:
Նշենք, որ այս օրերին Երևանում ընթանում է Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթը:
Հարակից հրապարակումներ`
- Հայտնի են Խաչատրյանի անվան մրցույթի 2-րդ փուլ անցած մասնակիցների անունները
- Խաչատրյանական մրցույթը այս՝ դիրիժորական անվանակարգում բուռն է լինելու
- Միխալիս Իկոնոմու. Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը մեծարժեք իրադարձություն է աշխարհի երաժշտական հանրության համար