Անձեռնմխելիությունից զրկված շուրջ 117 թուրք պատգամավորներ դատարանի առաջ են կանգնելու. թուրք նախարար
Անեռմխելիությունից զրկված ավելի քան 117 թուրք պատգամավորների դեմ դատական գործեր են ներկայացվել: Այս մասին «Hurriyet Daily News»-ի փոխանցմամբ հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը:
«117 գործեր նախարարության կողմից ուղարկվել են համապատասխան դատավորներին»,- նշել է Բոզդաղը:
Ասվում է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին որոշման հաստատումից հետո դատական գործեր են սպառնում ավելի քան 152 թուրք պատգամավորների, ինչը կազմում է խորհրդարանում եղած պատգամավորների շուրջ 27.6 տոկոսը:
Դատական գործերը հարուցվել են հիմնականում ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների և ղեկավար կազմի նկատմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Մտահոգիչ է քաղաքական հետապնդման ցանկացած ձև. ԱՄՆ պետդեպը՝ Գարո Փայլանի մասին
- Գարո Փալյան. Ինձ վրա հարձակումը պայմանավորված էր իմ հայ լինելով
- Թուրքիայի խոհրդարանում կրկին ծեծկռտուք է, որի թիրախում Գարո Փայլանն է