Էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի առավելագույնը մոտ 3 դրամով. ՀԺ
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արդեն ավարտել է էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկը, որը, ամենայն հավանականությամբ, գործողության մեջ կդրվի այս տարվա օգոստոսի 1-ից:
«Հայտնի է, որ էլէներգիայի սակագինը նվազելու է: Թե կոնկրետ որքանով՝ մեզ չհաջողվեց պարզել: Սակայն, ըստ որոշ տեղեկությունների, այն ավելի ցածր չի լինելու, քան 45 դրամ մեկ կիլովատ ժամը (ցերեկային սակագին): Ներկայումս մեկ կվտ ժամը 48.8 դրամ է, և ստացվում է, որ սակագինը կնվազի առավելագույնը մոտ 3 դրամով: Սա ոչ մի կերպ չի կարող հիմնավոր համարվել: Խնդիրն այն է, որ անցած տարի սակագինը բարձրացվեց մոտ 7 դրամով էներգահամակարգի որոշակի ֆինանսական խնդիրներ լուծելու նպատակով: Այդ խնդիրները լուծվել են, ընդ որում՝ ավելի արագ: Իսկ դա նշանակում է, որ սակագինը պետք է նվազեր առնվազն 7 դրամով: Բացի այդ, նվազել է նաև գազի գինը, ինչը հանգեցրել է ջերմաէլեկտրակայաններից գնվող էլեներգիայի ինքնարժեքի նվազմանը»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա