«Թեղուտ» հանքի աշխատակիցների աշխատավարձը, հնարավոր է, դարձյալ կրճատվի. «Ժողովուրդ»
«Վալլեքս» խմբի «Թեղուտ» ՓԲԸ հանքարդյունաբերական ընկերությունը, որը շահագործում է Թեղուտի պղինձ- մոլիբդենային հանքավայրը, ունի 1306 աշխատող։ Վերջին մեկուկես տարում պղնձի միջազգային գների անընդհատ անկման արդյունքում այս ընկերությունը որոշել է կրճատել աշխատակիցների աշխատավարձերը։ Ավելին՝ նշված ընկերությունից «Ժողովուրդ»-ի հարցմանը տրված պատասխանի համաձայն՝ ընկերության տնօրինությունը չի բացառում առաջիկայում կրկին կրճատել աշխատավարձերը։
Տեղեկացնենք, որ վերջին մեկ ամսում պղնձի միջազգային գինը պահպանվում է 1 տոննա 455-ից 5000 դոլարի սահմաններում։ Այդ գնի պայմաններում ընկերությունը շահույթ չի ստանում։
«Թեղուտ» ՓԲԸ-ից տրված պատասխանի համաձայն՝ «Ընկերությունը կարող է բավարար կենսունակ լինել 5000 դոլար գնի պարագայում և որևէ հնարավորություն չունենալ գործունեությունը շարունակելու 4500 դոլար գնի դեպքում»,- նշված է ընկերության՝ «Ժողովուրդ»-ին տված պատասխանում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան