Աբխազիայում ՌԴ-ին միանալու հանրաքվե չի անցկացվի
Աբխազիայի վարչապետ Արթուր Միկվաբիան հայտարարել է, որ հանրապետությունում Ռուսաստանի կազմ մտնելու համար հանրաքվե չի անցկացվելու: Հաղորդում է «Լենտա.ռու»-ն:
Ինչպես նշվում է, վարչապետը մանրամասնել է, որ պաշտոնական Սուխումը չի հետևի Հարավային Օսեթիայի օրինակին և ՌԴ-ի հետ միավորվելու հանրաքվե չի անցկացնի:
«Օսեթները առանձին ժողովուրդ են, նրանց մի մասն ապրում է Ռուսաստանում, այդ իսկ պատճառով էլ ցանկություն կա միավորվելու, իսկ մենք ցանկանում ենք լինել անկախ պետություն՝ միաժամանակ մնալով հզոր Ռուսաստանի վստահելի ու հավատարիմ դաշնակիցը»,- հայտարարել է Արթուր Միկվաբիան:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ 2017 թվականին Հարավային Օսեթիայում տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության հետ միավորվելու հարցի շուրջ հանրաքվե:
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան